Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ

Հոկտեմբեր 27,2021 16:19

ԱԺ-ում այսօր ավարտվեց կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ՔՊ-ից առաջադրված Արտակ Մանուկյանի թեկնածության վերաբերյալ փակ քվեարկությունը։

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանի փոխանցմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր։ «Կողմ» է քվեարկել 65, իսկ «դեմ»՝  20 պատգամավոր։

Այսպիսով, ՔՊ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031