Լրահոս
Օրվա լրահոսը

Սևակ Խաչատրյանը Վաղարշապատի ավագանու ընտրություններում կգլխավորի «Էջմիածին» դաշինքը

Նոյեմբեր 01,2021 16:47

ՀՀԿ նախկին անդամ, ՀՊՏՀ-ի նախկին պրոռեկտոր Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեղեկացնում եմ Ձեզ, որ ես՝ Սևակ Սասունի Խաչատրյանս, 2021թ դեկտեմբերի 5-ին անցկացվելիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու եմ «Էջմիածին» դաշինքի ցուցակը։

«Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Համերաշխություն» կուսակցությունների, ինչպես նաև գաղափարակից մարդկանց մեծ և հուսալի թիմի միավորմամբ որոշում ենք կայացրել մասնակցելու  մեր հոգևոր մայրաքաղաքի` Էջմիածնի վերաշինման, հզորացման ու  բարգավաճման կերտմանը։

Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ ջանք ու եռանդ չենք խնայելու ավելի գեղեցիկ, ավելի բարեկարգ և ,վերջապես,  ավելի երջանիկ ու արժանապատիվ Էջմիածին ունենալու գործում։ Մեզ համար մեր ողջ կյանքի ընթացքում ուղենիշային է եղել մեր հայրենիքի, մեր քաղաքի շահը, և այդ մղումին ու գաղափարին նվիրված լինելով՝ համարում ենք, որ մեր թիմը ունակ է լուծել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացել են մեր առջև։ Ցանկացած համայնքի բնակչի մեջ մեր աշխատանքով արթնացնելու ենք հույսը, հավատը, ոգեղենությունը, կամքն առ հայրենիք, առ Էջմիածին։

Աստվածային սիրո քաղաքից պետք է սկսվի մեր ազգային ոգեղենության զարթոնքը, և մենք պարտավոր ենք դա կյանքի կոչել։ Դա շատ պարտավորեցնող է, և մենք, գիտակցելով պատասխանատվության ողջ բեռը, մեր ողջ ներուժը, ավյունն ու հնարավորությունները ներդնելու ենք մեր քաղաքի համար…

ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930