Լրահոս
Օրվա լրահոսը

Փողերի լվացման ու պաշտոնեական դիրքի չարաշահման համար Սարգիս Ղարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրվել

Նոյեմբեր 01,2021 23:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Սարգիս Ղարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ փողերի լվացման համար:

Այսօր լրագրողների հետ զրույցում Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց, որ քննությունն սկսել են Պետական վերահսկողական ծառայությունից ստացած տեղեկությունների հիման վրա. «Պարզվել է, որ իր պաշտոնավարման ընթացքում 15 անուն տարբեր տարածքներ օտարել է տարբեր անձանց, այդ թվում իր հետ մտերմիկ ու ազգակցական հարաբերությունների մեջ գտնվող անձանց: Որոնցից 3-ը որոշակի ժամանակ հետո փոխակերպվել է իր ընտանիքի անդամների անունով»,- տեղեկացրեց մարզի դատախազն ու շարունակեց. «Վստահեցնում եմ՝ ձեռք բերված ապացույցներն այս փուլում, որովհետեւ կարող է հետագայում շատանում է գույքերի թվաքանակը, մեզ թույլ են տվել եզրակացնելու, որ քաղաքին պատկանող՝ զբոսայգու, անտառային ֆոնդի, նախկին քաղաքապետարանի շենքի որոշակի տարածքներ ապօրինի օտարվել է որոշակի անձանց»։

Գաբրիելյանն ասաց, որ դատախազությունը համարել է, որ Ղարաքեշիշյանի պատշաճ վարքագիծը նախաքննության փուլում հնարավոր է միայն նրան կալանքի տակ պահելու դեպքում. «Մենք ունենք բազմաթիվ անձանց հարցաքննելու անհրաժեշտություն, ովքեր որ նախկինում գործել են նախկին քաղաքապետի ենթակայության տակ։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին քաղաքապետը ենթադրաբար ունի ազդեցություն նրանց նկատմամբ՝ մենք կալանք կիրառելու միջնորդության հիմքերից մեկը դրել ենք, որ հնարավոր է ապօրինի ազդեցություն գործադրելու հանգամանքը:

Հիշեցնենք, որ Սարգիս Ղարաքեշիշյանը Ստեփանավանի քաղաքապետն է եղել 2005 թվականից: Նա համայնքը ղեկավարել է 13 տարի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930