Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Նոյեմբերի 9-ից հետո 28 զոհ ենք ունեցել»

Նոյեմբեր 07,2021 22:07

«Կարող ենք արձանագրել, որ պատերազմը դադարել է նոյեմբերի 9-ի  հայտարարության ստորագրման բերումով։ Այս առումով բարձր եմ գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը պատերազմը դադարեցնելու գործում»,-այսօր այս մասին Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա  նաեւ ասել է, որ այդ հայտարարության շատ կարեւոր կետերից մեկն ամբողջությամբ իրագործվել է՝ Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահներ են տեղակայված․ «Որոնց գործունեությունը բարձր ենք գնահատում, որոնք այսօր ԼՂ-ում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են։ Պիտի ցավով նշեմ, որ կրակի դադարեցման ռեժիմը նաեւ ԼՂ-ում ամբողջությամբ չի պահպանվում եւ սա արձանագրել են նաեւ խաղաղապահները, եւ ես հույս ունեմ, որ այդ դեպքերի պատշաճ հետաքննություն կիրականացվի եւ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ»։

Փաշինյանի խոսքով՝  նոյեմբերի 9-ից հետո 28 զոհ ենք ունեցել․«Մասնավորապես նկատի ունեմ նաեւ Խծաբերդ եւ Հին Թաղեր հատվածում տեղի ունեցած միջադեպի զոհերին։ Նաեւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի են ունեցել միջադեպեր, զոհեր ենք ունեցել, եւ սա, իհարկե, շատ անհանգստացնող փաստ է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930