Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրություններին Նաիրի խոշորացված համայնքում ՀՅԴ ցուցակը կգլխավորի Պռոշյանի նախկին գյուղապետի որդի Գևորգ Մուրադյանը

Նոյեմբեր 09,2021 15:22 Share

Սիրելի հայրենակիցներ, Նաիրի խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի (Պռոշյան, Զովունի, Քասախ, Զորավար, Արա Գյուղ, Բուժական, Սարալանջ և Եղվարդ բնակավայրեր) խոշորացված համայնքի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորելու է ՀՅԴ ՀԵՄ անդամ, պռոշյանցի ազատամարտիկ, 2013 թ. դավադրաբար սպանված Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդի Գևորգ Մուրադյանը։

Հաջողություն ենք մաղթում սիրելի ընկեր, համոզված ենք, որ հայրենիքի համայնքները հենց քո տեսակի կարիքն ունեն։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել