Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստանը մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի ակցիա

Նոյեմբեր 11,2021 10:52

 09.11.2021թ մինչև 30.12.2021թ (ներառյալ) ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացնում է ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի ակցիա՝ առավել շահավետ պայմաններով։ Բանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հաճախորդներին գրավադնել ոսկի Բանկի 67 մասնաճյուղերում և ստանալ ՀՀ դրամով վարկ՝ ցածր փաստացի տոկոսադրույքով:

Հաճախորդները կարող են մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ դիմել Բանկի մասնաճյուղեր և ստանալ ոսկու գրավադրմամբ վարկեր՝ ՀՀ դրամով տարեկան 8%-ից մինչև 13.5% անվանական տոկոսադրույքով, տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է ընդամենը 17%-18.5%: Վարկի մարման ժամկետը 80 օրից մինչև 3 տարի է։ Վարկառուն իր հայեցողությամբ կարող է ընտրել վարկի մարման հետևյալ տարբերակներից մեկը.

  • մինչև 90 օր ժամկետի դեպքում տոկոսները վճարվում են անմիջապես վարկի տրամադրման պահին, իսկ մնացած տոկոսները վճարվում են վարկի ժամկետի ավարտին` մայր գումարի հետ միասին,
  • վարկի ամբողջ ժամկետի համար տոկոսները վճարվում են ամսական, իսկ վարկի մայր գումարը վճարվում է ժամկետի վերջում,
  • անուիտետային վճարումներ՝ ըստ ժամանակացույցի:

Վարկը տրամադրվում է հաշված րոպեների ընթացքում՝ հենց տեղում՝ ոսկերիչ-գնահատողի կողմից ոսկին գնահատելուց հետո։ Հայտի դիտարկման և վարկի սպասարկման վճարներ նախատեսված չեն: Վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի շրջանակներում վարկը տրամադրվում է ոսկու գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով։

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ստանդարտացված ոսկու ձուլակտորներ վարկով՝ ձևակերպելով այն որպես գրավ անմիջապես գնման պահին:

Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև օգտվել այլ բանկերից և վարկային կազմակերպություններից լոմբարդային վարկերի գնման ծառայությունից՝ գրավի գնահատված արժեքից 30%-ով ավելի գումար ստանալու հնարավորությամբ։ Իսկ ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ունեցող վարկառու-հաճախորդներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի չափը մինչև 10%:

Ակցիայի պայմանների մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ Բանկի մասնաճյուղերում, պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/promotion/shahavet-paymannerov-oskya-ireri-gravadrmamb-varkeri-akts-ia հղումով կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930