Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ բռնցքամարտիկները Վրաստանում հաջող են մեկնարկել Ակակի Կակաուրիձեի հուշամրցաշարում

Նոյեմբեր 28,2021 11:22 Share

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի եւ մարզիչ Արթուր Ուլիխանյանի ղեկավարությամբ Քութայիսիում հաջող են մեկնարկել Ակակի Կակաուրիձեի հուշամրցաշարում:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մրցումային երկու օրերում ռինգ մտած մեր ութ բռնցքամարտիկներից յոթը հաղթահարել են առաջին արգելքը, ընդ որում,  63 կգ քաշային Արես Հակոբյանը, 67 կգ՝ Ռոբերտ Ենգիբարյանը եւ 71 կգ՝ Գարիկ Անթանոսյանը, մրցակիցներին հաղթել են բացահայտ առավելությամբ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել