Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաբացվել է Արմավիրի քաղաքային մարզադաշտը

Նոյեմբեր 30,2021 17:21

Նոյեմբերի 30-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ԱԺ պատգամավորներ ներկա են գտնվել Արմավիրի քաղաքային մարզադաշտի վերաբացմանը: Համբարձում Մաթևոսյանը և Արայիկ Հարությունյանը շրջել են մարզադաշտում, ծանոթացել կատարված աշխատանքներին, մարզադաշտի ընձեռած տեխնիկական հնարավորություններին և վերականգնված կարողություններին:

Արմավիրի մարզադաշտի վերակառուցման շինարարական աշխատանքները սկսվել են 2018թ.՝ տեխնիկական պատճառներով կասեցվելով 2019թ.: 2021թ. շինարարական աշխատանքները վերսկսվել են նոր նախագծով: Վերակառուցման ծախսերը կազմել են 688 միլիոն ՀՀ դրամ:

Մինչ այդ, մարզադաշտի տարածքում կառուցված է եղել 4 խաղադաշտ (երեքը՝ բնական, մեկը՝ արհեստական), որոնց արժեքը կազմել է 400 միլիոն ՀՀ դրամ: Շինարարության հիմնական մասն իրականացվել է ՀՖՖ-ի կողմից՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մասնակի աջակցությամբ:

1980թ. հիմնադրված Արմավիրի մարզադաշտը սկզբում կրել է «Հոբելյանական» անվանումը: 1985թ. այստեղ անցկացվել է Աշխարհի երիտասարդական առաջնության խմբային փուլի՝ Կոլումբիա-Թունիս հանդիպումը:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930