Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահին, Նիկոլ Փաշինյանին, հիմնադրամի անդամներին կանչելու ենք հանձնաժողով»․ Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 30,2021 19:55

«Մարդկանց կկանչենք այստեղ քննության։ Կարծես թե քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն էլ չեն առարկում։ Մենք ունենք այդ իրավունքը։ Սկսած նախագահից, շարունակած Նիկոլ Փաշինյանով եւ կառավարության անդամներով»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստն էր։

«Կանչելու ենք ու հարցեր տանք, այդ թվում՝ հիմնադրամի անդամներին։ Հարցնելու ենք, թե ինչու չեն ծանուցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, այդ թվում՝ նախագահին»,-նշեց Արծվիկ Մինասյանը, որը նախագահում է հանձնաժողովը։

Նա նաեւ հայտնեց՝ նախագիծ են մշակում, որով քրեականացվելու է պաշտոնյայի կողմից քննիչ հանձնաժողովում սուտ տեղեկությունների տրամադրումը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930