Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյան. «Եվ հիմնականում դրանով է պայմանավորված սպանությունների որոշակի թվի աճը». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 01,2021 10:17

2021թ.-ի ընթացքում զենքի բացահայտ կիրառմամբ հանցագործությունները շատացել են: Օրինակները բազմաթիվ են՝ Աբովյան փողոցի սպանությունից մինչեւ ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի առանձնատանն իրականացված ողբերգությունը, ինչի ժամանակ սպանվել էին քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Տույը, եւ պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը:

Կրակոցներ էին հնչել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու ուղղությամբ, ինչի հետեւանքով որդու ընկերն էր մահացել: Անկանոն կրակահերթի պատճառով նաեւ «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատիրոջ դուստրն էր մահացել: Աղմկահարույց բոլոր այս սպանությունները, ցավոք, մինչեւ վերջ բացահայտված չեն: Որտե՞ղ է ոստիկանության թերացումը կամ բացթողումը. ինչո՞ւ ժամանակին չեն կանխվել, նախականխվել սպանությունները. այս հարցերին ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսպես է պատասխանում.

«Պետք է արձանագրել մի կարեւոր հանգամանք. նոր ենք թոթափել պատերազմական իրավիճակն, ու քրեաբանական առումով միանշանակ է, որ ապօրինի զենքի շրջանառությունը պետք է աճեր Հայաստանի Հանրապետությունում:

Եվ հիմնականում դրանով է պայմանավորված սպանությունների որոշակի թվի աճը: Նշեմ, որ այդ թիվը բավականին քիչ է, ու իրականում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունների կանխման, բացահայտման ուղղությամբ»:

Ճշտող հարցին, թե չի բացառում արդյոք, որ զենքերը նաեւ պատերազմի դաշտից են հասել քաղաքացիներին, փոխոստիկանապետը հաստատող պատասխան է տալիս. «Ոչ թե չեմ բացառում, այլ շատ են նման դեպքերը, ու պարբերաբար ձեռնարկվում են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031