Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինքը ՔՊ-ի հետ կռիվ ունի, թող ՔՊ-ի հետ կռիվ անի». Սեւակ Խաչատրյանը՝ Ջիվան Աբրահամյանին

Դեկտեմբեր 05,2021 15:50

Aravot.am-ը «Էջմիածին» դաշինքի թեկնածու, ցուցակը գլխավորող Սեւակ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս մարդկանց տանում են ընտրատեղամասեր եւ ուղղորդում իրենց ընտրել, ինչպես պնդում է «Հայրենատէր» կուսակցության թեկնածու Ջիվան Աբրահամյանը:

Սեւակ Խաչատրյանը հետեւյալն ասաց. «Մենք իշխանական ռեսուրսներ չունենք, որ կարողանանք մարդկանց տներից հանել, ինչ-ինչ ազդեցություններով տանել ընտրատեղամասեր եւ ուղղորդել: Նման պահվածքը սովորաբար իշխանությանն է բնորոշ»:

Ապա հավելեց. «Իսկ եթե ինքը ՔՊ-ի հետ կռիվ ունի, թող ՔՊ-ի հետ կռիվ անի: Ինչպես ինքն է ընդդիմության անունից հանդես գալիս Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ ՔՊ-ի դեմ, շատ ավելի մեծ եռանդով ու ջանքով մենք ենք գործում: Իսկ ընդհանրապես ընտրապայքարը ցույց է տալիս, թե ով ում հետ է կամ ում դեմ է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031