Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդգար Փարվանյանի շտաբում լրագրողներին ագրեսիվ դիմավորեցին»

Դեկտեմբեր 05,2021 16:31

Ապարանում շարունակվում են այսօր մեկնարկած ՏԻՄ ընտրությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը։

Մենք քիչ առաջ այցելեցինք Փարվանյանի շտաբ՝ հասկանալու համար, թե ընդհանուր առմամբ ինչ իրավիճակ է այնտեղ։ Aravot.am-ի տեղեկություններով Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՔՊ թեկնածու Էդվարդ Փարվանյանի շտաբում էր։

Երբ հետաքրքրվեցինք՝ պարոն Պետրոսյանի մեքենա՞ն էր շտաբի մոտ, նա այս պահին արդյո՞ք այստեղ է, Փարվանյանի շտաբի անդամները շատ ագրեսիվ կերպով արձագանքեցին, նրանցից մեկն էլ պատասխանեց՝ որտեղ կուզի՝ իր մեքենան է, այնտեղ էլ կկանգնի։ Ձեզ ի՞նչ՝ ուր է։

Այնտեղ էր նաեւ Էդգար Փարվանյանը։ Նա հրաժարվեց հարցազրույցից, ասաց, որ անկախ ընտրությունների արդյունքներից, պատրաստ է երեկոյան մամուլի ասուլիս հրավիրել։

Լրագրողների ու Փարվանյանի ողջ զրույցի ընթացքում իրենց շատ ագրեսիվ էին պահում շտաբում գտնվող անձինք, կոպտում էին լրագրողներին, իսկ այդ ընթացքում Փարվանյանը, հասկանալով իրավիճակը, փորձում էր հանգստացնել իր թիմակիցներին, բայց չէր ստացվում։

«Խանգարում են, այ ախպեր ջան, մենք հազար հատ գործ ունենք, լարում են իրավիճակը»,- ասաց Փարվանյանի շտաբի ներկայացուցիչներից մեկը՝ դիմելով Էդգար Փարվանյանին։

«15:00-ի դրությամբ Ապարան քաղաքում ընտրություններին մասնակցության թիվը կազմում է 40 տոկոս», – այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Կարեն Եղիազարյան» դաշինքի շտաբի պետ Արկադի Կարապետյանը։

«Կարեն Եղիազարյան» դաշինքի շտաբում արտառոց ահազանգեր չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, թեկնածուի շտաբի գնահատականներով, ընտրություններն անցնում են նորմալ և մրցակցային պայմաններում։

«Կարեն Եղիազարյան» դաշինքի շտաբում գոհ են ընտրությունների ընթացքից։ Շտաբի պետը տեղեկացրեց, որ ընտրախախտումների վերաբերյալ արտառոց դեպքերի մասին չեն տեղեկացել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031