Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի դատարանը հրապարակեց ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը. ի՞նչ է պարտավորեցնում Ադրբեջանին Հաագայի դատարանը

Դեկտեմբեր 07,2021 19:07

Քիչ առաջ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) հրապարակեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը:

Մասնավորապես ՄԱԿ-ի դատարանը գտնում է, որ Ադրբեջանը պետք է իր հանձնառությունների շրջանակում ապահովի 2021-ի հակամարտության պատճառով գերեվարված և այժմ գերեվարման մեջ գտնվող բոլոր անձանց անվտանգությունը, պաշտպանի նրանց բռնություններից և անմարդկային վերաբերմունքից, ինչպես նաև հավաստիացումներ ներկայացնի այդ միջոցների կիրառման հարցով:

Մյուս կետով դատարանը գտնում է, որ Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի ատելության խոսքի տարածումն ու ռասսայական խտրականության տարածումը կանխելու համար, այդ թվում՝ նաև միջոցներ ձեռնարկի, որպեսզի էթնիկ պատկանելության համար մարդիկ չթիրախավորվեն պետական ինստիտուտների և պաշտոնատար անձանց կողմից:

Ինչպես նաև դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին բոլոր անհրաժեշտ միջոցները կիրառել պատժելու հայկական պատմական ժառանգության նկատմամբ վանդալիզմի բոլոր դրսևորումները: Հատկապես մասնավորեցնում է, որ Ադրբեջանը պետք է վստահեցնի, որ ռազմավարի պուրակի ցուցանմուշները, որոնք հեռացվել են՝ կրկին չեն վերադարձվի:

Հիշեցնենք՝ Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ), հոկտեմբերի 14-15-ին անցկացվեցին «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումներ:

Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին (ICJ) խնդրել է կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում Բաքվի ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031