Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք, ընդդիմությունն այդքան համակարգված եւ հետեւողական չէ իր գործողություններում». Կարինե Աճեմյան

Դեկտեմբեր 14,2021 15:41

2021 թվականը հայերի համար ամոթի, խայտառակության եւ պարտության տարի է եղել, այդպիսին էլ մնալու է պատմության մեջ. այս կարծիքին է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում, ամփոփելով անցնող տարին, Կարինե Աճեմյանն ասաց. «Մենք չգիտենք նմանատիպ դեպք, երբ այդպիսի իրավիճակներից հետո որեւէ ղեկավար մնա, շարունակի գործել: Ընդդիմության բոլոր ջանքերը՝ ուղղված, որ հեռացնենք նրան այդ պաշտոնից եւ կարողանանք որեւէ ձեւով կանգնեցնել այս պրոցեսը, ավարտվեցին արտահերթ ընտրություններով, որը չբավարարեց այս կողմին: Ուզում եմ նշել, որ ՀՀԿ-ն այս 3,5 տարիների ընթացքում իշխանության չի տենչում: Պարզապես ուզում ենք կանգնեցնել այս պրոցեսը: Իսկ այն, որ սա մտածված, համակարգված, տարիներ շարունակ պլանավորված գործընթաց է՝ նկատի ունեմ Արցախի հանձնումը, հիմա ՀՀ վիճակը, միանշանակ է: Այս պրոցեսը շարունակական է լինելու: Միամիտ մարդիկ թող չլինեն ու չմտածեն, որ սա էլ արեց՝ գնալու է: Չի գնալու այս մարդը: Մոռացեք: Ես ուզում եմ հասկանաք, որ որեւէ պրոցես իրեն չի կանգնեցնելու, որովհետեւ այս պրոցեսն իր համար ընդունելի է: Վերջերս էլ ասաց, որ Արցախի հարցում լուծումը դա անկախացումը չէ: Երեւի թե Ադրբեջանի կազմում է տեսնում, եթե ՌԴ հստակ քայլերը չլինեին՝ մենք Ստեփանակերտն էլ կկորցնեինք եւ այն փոքր հատվածը, որը դեռևս մերն է»:

Բանախոսի կարծիքով՝ ժողովրդի մի մասը չի գիտակցում արհավիրքի հետեւանքները. «Ցավոք, ընդդիմությունն այդքան համակարգված եւ հետեւողական չէ իր գործողություններում, ինչպիսի հետեւողականությամբ ինքն իր առջեւ դրած խնդիրը կատարում է: Այն, ինչ աստիճանաբար ամեն օր կորցնում ենք՝ կարծում եմ, որ հետ բերելը շատ դժվար է լինելու: Բրյուսելում այսօր հանդիպում է լինելու. ոչ ոք չգիտի՝ փակ դռների հետեւում ի՞նչ է խոսում, ի՞նչ է խոստանում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031