Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձ է արվում առևանգել վանաձորցու վստահության քվեն». Ազատ դեմոկրատներ կուսակցություն

Դեկտեմբեր 15,2021 20:45

Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններում համոզիչ և աներկբա հաղթանակ տարած Մամիկոն Ասլանյան Դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ակնհայտ քաղաքական հետապնդում և վանաձորցու վստահության քվեն առևանգելու անթույլատրելի և հանցավոր փորձ:

Գաղտնիք չէ, որ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում իշխանությունները գործադրեցին  իշխանական արսենալում առկա բոլոր լծակները, բոլոր անթույլատրելի և արատավոր մեթոդները ճնշելու և վախեցնելու Ասլանյանի կողմնակիցներին, այժմ էլ՝ իշխանություններն անցել են իրենց քռքաշ վերջին մեթոդին՝ քրեական գործ կարելով հաղթած թեկնածուի նկատմամբ, փորձ է արվում վիժեցնել ավագանու առաջին նիստում Մամիկոն Ասլանյանի՝ որպես համայնքի ղեկավար վերջնական ընտրությունը:

Խստորեն դատապարտում ենք իշխանությունների կողմից նման ռեպրեսիվ գործողությունների իրականացումը, կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Մամիկոն Ասլանյանին և վերջ տալ հաղթած թիմի նկատմամբ իրականացվող քաղաքական և ուժային տեռորին, այլապես այս իշխանությունը ևս մեկ ավելորդ անգամ կարձանագրի ժողովրդավարության հետ որևէ աղերս չունենալու փաստը:

 

Ազատ Դեմոկրատներ Կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031