Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ծանրորդների համար անհաջող օր՝ փոքր սփոփանքով

Դեկտեմբեր 15,2021 23:40 Share

Տաշքենդում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօրը Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներ, 102 կգ քաշայիններ Սամվել Գասպարյանի եւ Արսեն Մարտիրոսյանի համար անհաջող դասավորվեց: Մեր երկու ծանրորդներն էլ հրում վարժությունում զրո ստացան եւ դուրս մնացին մեդալների համար պայքարից:

Թերեւս, սփոփիչ է պոկում վարժությունում Սամվել Գասպարյանի բարձրացրած 175 կիլոգրամը, ինչը նրան փոքր բրոնզե մեդալ բերեց:

Ավելի վաղ կանանց առաջնության մեր միակ մասնակիցը՝ 81 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, պոկում վարժությունում կարողացավ ցույց տալ 105 կգ, հրումում՝ 125 կգ եւ երկամարտի 230 կիլոգրամով պայքարն ավարտել էր 5-րդ տեղում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել