Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրեն Պապիկյանը հավանաբար մունջ արեց եւ կարողացավ ապահովել Դիանա Գասպարյանի հաղթանակը»․ Խամոյան

Դեկտեմբեր 16,2021 17:00

«Դուք չեք հաղթել, հաղթել են նախորդ իշխանությունների ներկայացուցիչները, որոնք ձեր ցուցակներով առաջադրվել են։ Ջերմուկի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Վահագն Արսենյանի հետ դուք ի՞նչ կապ ունեք։ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի  հաղթանակի հետ դուք ի՞նչ կապ ունեք»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր դիմելով իշխանությանը՝ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա նշեց․ «2017թ․-ին ես Թովմաս Շահվերդյանին մի դրվագով եմ հիշում, երբ նա գործող մարզպետի հետ էր մրցում՝ ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու մրցապայքարում։ Հիմա առաջադրվեց ձեր ցուցակով, ձեր քննադատած նախկին մեխանիզմները կիրառեց ու հաղթեց։ Կամ, Մարտունիում հաղթել է թեկնածու, որը, ըստ մամուլի հրապարակումների, 2015թ․-ի սահմանադրական բարեփոխումների ժամանակ իշխանության համար շատ ձայներ բերելու համար պարգեւատրվել է «Նիվա» մակնիշի մեքենայով։ Դուք ի՞նչ կապ ունեք նրա հաղթանակի հետ»։

Պատգամավորը պնդեց․ «Նախկիններն ավելի շատ են հաղթել, քան դուք։ Դուք միայն Արմավիրում եւ Էջմիածնում ունեք կարկառուն ներկայացուցիչներ, որոնք հաղթել են։ Ընդ որում, քսան տոկոս մասնակցություն է եղել Արմավիրում, իսկ դուք  ասում եք, թե 80% ձայն եք ստացել։ Իսկ Էջմիածնում Դիանա Գասպարյանն է հաղթել, որը հայտարարում էր, թե հանուն պետության Փաշինյանը պետք է հեռանա։ Հետո Սուրեն Պապիկյանը հավանաբար մունջ արեց եւ կարողացավ ապահովել նրա հաղթանակը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031