Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Գասպարյանն ընտրվեց Վաղարշապատի ղեկավար

Դեկտեմբեր 17,2021 19:40

Այսօր Վաղարշապատ համայնքի  ավագանու նիստում համայնքի ղեկավար ընտրվեց  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դիանա Գասպարյանը, որը մինչ 2021 թվականի դեկտեմբերի 5-ն  էլ այս համայնքի ղեկավարն էր։

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ  ընտրությունների արդյունքում Վաղարշապատի ավագանու մանդատներ են ստացել՝  «Քաղաքացիական պայմանագիր»՝  15 մանդատ,

«Էջմիածին» կուսակցությունների դաշինք՝ 10 մանդատ, «Հայրենատէր» կուսակցություն՝  2 մանդատ:

Այսօր Դիանա Գասպարյանը ստանձնեց պաշտոնն ու երդվեց։

Հիշեցենք, որ սոցացնցերում եւ մամուլում 44-օրյա պատերազմից հետո հայտնվեց մի ձայնագրություն, որտեղ Դիանա Գասպարյանը հեռախոսային զրույցում Սուրեն Պապիկյանին ասում էր՝ ինքը պետք է գնա, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։ Հետո Գասպարյանն այդ առնչությամբ պարզաբանել էր, թե խոսակցությունը մոնտաժված է եղել։

Լուսանկարները՝ Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031