Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկ Դարչինյան. «ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը շնորհակալ աշխատանք է կատարում»

Դեկտեմբեր 18,2021 15:15

«Ստացվել է այնպես, որ մի որոշ ժամանակ Հայաստանում բռնցքամարտի վիճակին այնքան էլ ուշադիր չեմ հետեւել: Բայց այսօր տեսնում եմ, որ լավ տղաներ կան, այդ թվում նաեւ երիտասարդներ, որոնք նոր են իրական մեծ ռինգ մտնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց բռնցքամարտի թիմային մրցաշարին ներկա գտնվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բոլոր գոտիները նվաճած Վիկ Դարչինյանը:

«Այս կարգի մրցաշարերը տղաներին շատ են անհրաժեշտ: Այսպիսի մենամարտերը, որոնք նաեւ մարզումային բնույթ ունեն, մրցափորձի ձեռք բերման լավ հնարավորություն են, իհարկե, երբ զուգորդվում են նաեւ ֆիզպատրաստվածության բարձրացումով, ուժային մարտ վարելու հմտությունները յուրացնելով: Ես ինքս, առաջ գնացել եմ մարզումային մենամարտերով: Շաբաթը վեց օր մարզումային մենամարտեր եմ անցկացրել: Այս առումով շնորհակալ աշխատանք է կատարում ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, որը մեծ կարեւորություն է տալիս մրցափորձին: Ու արդյունքն էլ ակնհայտ է: Օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի վերջին առաջնություններում Հայաստանը մեդալներ է նվաճում: Իսկ աշխարհի առաջնության  գերծանր քաշային կարգում, որն ամենահեղինակավորն է, եզրափակչի մասնակից ունենալը արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Էլ չեմ խոսում հենց նույն եզրափակչում մրցավարների կասկածելի որոշման մասին»,- հավելեց ճանաչված բռնցքամարտիկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031