Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկ Դարչինյանը Նյու-Յորքում «Չեմպիոնները՝ չեմպիոնների դեմ» մենամարտի հրավեր ունի

Դեկտեմբեր 18,2021 16:23

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, նույն ինքը՝ «Կատաղի ցուլը», որը «Դինամո» մարզահամալիրում հետեւում էր Հայաստանի, Իրանի, Վրաստանի եւ Ուկրաինայի հավաքականների մասնակցությամբ բռնցքամարտի միջազգային թիմային մրցաշարի մեկնարկային օրվա մենամարտերին, Aravot.am-ին տեղեկացրեց, որ «Չեմպիոնները՝ չեմպիոնների դեմ» ամերիկյան հայտնի շոուի շրջանակներում եկող տարի մարտ կամ ապրիլ ամսին Նյու-Յորքում մենամարտ անցկացնելու հրավեր է ստացել:

«Դրանք թեեւ ցուցադրական մենամարտեր են, սակայն ռինգում անզիջում պայքար է ծավալվում: Ի վերջո, չեմպիոններն են մենամարտում, որոնք, ինչպես հայտնի է, շատ ամբիցիոզ են: Վերջերս Մայք Թայսոնը այդ շոուի շրջանակներում մենամարտ անցկացրեց: Ինձ էլ են հրավիրել: Հավանաբար, կհամաձայնեմ: Սակայն դեռ չգիտեմ, թե մրցակիցս ով է լինելու: Մոտ ժամանակներս պիտի որ անունը հայտարարեն»,-ասաց լեգենդար բռնցքամարտիկը:

Վախթանգ Դարչինյանը մեզ նաեւ պատմեց իր պլանների մասին: Նա մտադիր է իր անունով բռնցքամարտի ակումբներ հիմնել Երեւանում եւ Միացյալ Նահանգներում: «Մարզական ակտիվ կարիերայից հետո մնում եմ բռնցքամարտում ու որոշել եմ պրոումոթերական գործունեությունս կապել գերազանցապես Հայաստանի եւ ԱՄՆ-ի հետ: Բավական ժամանակ է, ինչ հայրենիքում եմ: Մտադիր եմ Երեւանի Դավթաշեն թաղամասում բռնցքամարտի ակումբ հիմնել, որպեսզի մեր երեխաները մանուկ հասակից տիրապետեն մարտարվեստին, ինչը, ինչպես կյանքն է ցույց տալիս, նրանց շատ է պետք գալու հետագայում: Մինչ Հայաստան գալս, ԱՄՆ-ում էլ եմ իմ անունով ակումբի հարմար տեղ գտել: Շուտով կմեկնեմ ու կզբաղվեմ կազմակերպչական հարցերով»,- ասաց բռնցքամարտի լեգենդը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031