Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

Գողացել են ՍԴ աշխատակցի վարած մեքենայի դիմացի համարանիշը

Հունվար 03,2022 21:21 Share

Դեկտեմբերի 30-ին սահմանադրական դատարանի աշխատակիցներից մեկի վարած մեքենայից գողություն է տեղի ունեցել: Aravot.am-ի տեղեկություններով` Ա. Մ.-ն դեկտեմբերի 31-ին ոստիկանությանը հայտնել է, որ նախորդ օրը` դեկտեմբերի 30-ին, երեկոյան գողացել են իր վարած մեքենայի դիմացի համարանիշը։ Մեքենան, ըստ զանգահարողի, կայանված է եղել իրենց շենքի բակում։ Ա.Մ.-ն, սակայն, հրաժարվել է հաղորդում տալուց: Ոստիկանությունը պարզում է վնասի չափը։ Նախապատրաստվում են նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել