Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն ու մի խումբ քաղաքացիներ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում, պահանջով՝ դո՛ւրս Ղազախստանից, դո՛ւրս ՀԱՊԿ-ից։ Հենց այսպիսի գրառմամբ պաստառներով էին մի քանի ցուցարարները։

Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային անկարգություններ էին սկսվել հունվարի 2-ին, օրեր անց այս երկրի նախագահը հայտարարեց, որ դիմել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին՝ երկրում ահաբեկչական սպառնալիքը կանխելու համար օգնություն ստանալու խնդրանքով, ինչից հետո ՀՀ-ն որպես ՀԱՊԿ նախագահող երկիր խաղաղարար զորախումբ ուղարկեց Ղազախստան։ ՀՀ-ն որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, օրերս Ղազախստան է ուղարկել ՀԱՊԿ խաղաղարար զորքեր, որոնք ըստ պաշտոնական հայտարարության, ռազմավարական օբյեկտների պահպանությունը պետք է իրականացնեն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ




















































