Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրիգորի Հայրապետովը առողջական խնդիրներից ես չեմ իմացել, որ բողոքում է». Վանեցյանը՝ վերելակային հանդիպման ու Հայրապետովի մահվան մասին

Հունվար 17,2022 17:22

«Ես իշխանության հետ ճանապարհ չեմ գնում, ժամանակին գնացել ենք, հետ ենք կանգնել կարեւորը: Ես ԱԺ պատգամավոր եմ, ով ունի լիազորություններ, պարտականություններ ու պատասխանատվություն՝ իր ընտրողի առջեւ: Ես կարծում եմ, որ ընդդիմության ընտրողների ձայնը պետք է լսելի դարձնել միջազգային ատյաններում»,-   այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Ըստ նրա, պետք է ցանկացած ձեւով իշխանությունների վարքագիծը, որը վնասում է ժողովրդավարությանը, լսելի դարձնեն միջազգային հանրությանը:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի վերելակային բանակցությունների միակ վկան՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը չկա, նա ձեր ընկերն էր, ի՞նչ տեղեկատվություն է փոխանցել նա ձեզ, դա ենթակա՞ է հրապարակման՝ Վանեցյանը պատասխանեց, որ Հայրապետովն իսկապես իր ընկերն էր. «Շատ ցավալի դեպք տեղի ունեցավ: Հավատացեք, եթե Գրիգորի Հայրապետովն ունենար տեղեկություններ, որի հրապարակմամբ նա կկարողանար մի փոքր օգուտ տար ՀՀ-ին՝ նա դրա մասին բարձրաձայնած կլիներ: Եթե մենք տեխնիկապես ենք խոսում, վերելակային բանակցություն կոչեցյալը դա մի քանի վայրկյանի հարց է, 5 վայրկյանի: Դուք նայեք դա առհասարակ գործընթացների մեջ մեծ առումով: Երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ալիեւը կառուցողական եւ կիրթ մարդու տպավորություն է թողնում, երբ նրա թիմի ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում պրոադրբեջանական հայտարարություններ անելու…մենք ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ ՀՀ սուվերեն տարածք ներխուժում են ադրբեջանական զորքեր, պատերազմից հետո բազմաթիվ մեր զինվորականներ գերեվարվում, զոհվում են եւ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունները որեւէ կերպ չեն մեղադրում Ադրբեջանին: Հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել, վերելակային բանակցություններ ասվածը նայեք լայն համատեքստում»:

Հարցին՝ Հայրապետովի մահը այդուհանդերձ խորհրդավոր են համարում, նա առողջական խնդիրնե՞ր ուներ՝ Վանեցյանը պատասխանեց, որ նա բացառիկ մարդ էր, իր համար ցավալի է խոսել դրա մասին. «Մահը վրա է հասել սրտի կաթվածի հետեւանքով, բայց մինչ այդ առողջական խնդիրներից ես չեմ իմացել, որ բողոքում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31