Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի՞ կրակոցով էր պետք Քարվաճառը տալ, քանի՞ զոհ ավել էր պետք». Նարեկ Բաբայանի ու Էլինար Վարդանյանի վեճը՝ ԱԺ-ում

Հունվար 25,2022 12:32

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում վեճ սկսվեց ՔՊ-ականների եւ ընդդիմադիրների միջեւ:

Հանձնաժողովում քննարկվում էր ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը:

Քննարկումը սահուն քայլերով մասնագիտականից տեղափոխվեց քաղաքական հարթություն:

Նարեկ Բաբայան

ՔՊ պատգամավոր Նարեկ Բաբայանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին, որը խոսել էր պատերազմում 5000 զոհերի, Եռաբլուրի, այս իշխանությունների ամոթի մասին. «Տիկին Վարդանյան, ես չգիտեմ ինչու եք այդ 5000 թիվը կլորացնում, գնացեք 4000-ից 5000-ն ընկած մարդկանց հետ հանդիպեք, որոնք գոյություն չունեն եւ առհասարակ՝ 4000-ի ընտանիքներին հանդիպեք: Այն, որ մի դեպքում Մարտի 1-ի զոհերի թիվն եք 3-ով պակասեցնում, մյուս դեպքում պատերազմի զոհերի թիվը 1000-ով ավելացնում, խոսում է ձեր մանիպուլյացիաների մասին: Դուք ամեն անգամ պատերազմը ավելի շուտ կանգնեցնելու ձեր սիրած թեման եք առաջ տանում, այն դեպքում, երբ ձեր կողքին նստած Աննա Գրիգորյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ մենք Քարվաճառը եւ մյուս տարածքները առանց մի կրակոցի հանձնել ենք: Հիմա հարց՝ դուք իրար հետ խոսում, իրար հասկանում ու իրար հետ հա՞շտ եք: Քանի՞ կրակոցով էր պետք Քարվաճառը տալ, քանի՞ զոհ ավել էր պետք, այսինքն, պետք չէր կանգնել ինչ-որ մի կետում»:

Էլինար Վարդանյանն արձագանքեց. «Քարվաճառն այսպես թե այնպես հանձնել էիք, բայց եթե պատերազմը կանգնեցվեր հոկտեմբերի 20-ին, զոհերի թիվը բոլորովին այլ կլիներ: Պատերազմը կանգնեցնելը սիրած թեմա ձեզ համար կարող է լինել, մեզ համար դա ողբերգություն է»:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ստիպված ընդմիջեց նիստը՝ վեճը կանխելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31