Լրահոս
Օրվա լրահոսը

Ավիատոմսի ծախսի փոխհատուցում՝ երիտասարդներին

Հունվար 25,2022 12:54

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար.

1.Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,

2.միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ,

3.միջազգային գիտատեխնիկական մրցույթներ,

4.միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ,

5.միջազգային ինտելեկտուալ մրցույթներ,

6.միջազգային ստարտափ ծրագրեր:

Ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալու համար միջոցառման մասնակիցները պետք է դիմում ներկայացնեն նախարարություն՝ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 614-Ա/2 հրամանով հաստատված կարգին և դիմումի ձևին համապատասխան:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31