Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի խոսնակը և Բայդենի խորհրդականն անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններին

Փետրվար 02,2022 12:34 Share

Ermenihaber. Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ (նաև խորհրդական) Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ քաղաքականությանը, տնտեսությանը և պաշտպանությանն առնչվող հարցեր։ Քալընը և Սալիվանը քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնեցրած համատեղ ռազմավարական մեխանիզմների մանրամասները և գլխավոր կետերը։

Համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների շրջանակում զրուցակիցները մտքեր են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

«Քննարկվել են ուկրաինական ճգնաժամը երկխոսության և համագործակցության միջոցով լուծելու ջանքերը։ Ընդգծվել է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ  դաշնակից կշարունակի ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել ճգնաժամի հաղթահարման համար»։

Նաև նշվել է, որ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև տևական խաղաղության հաստատումը կարևոր է տարածաշրջանի կայունության և բարօրության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28