Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովել ԼՂՀ անվտանգությունը, բացառել Լաչինի վերադարձն Ադրբեջանին, բանակցել ԼՂՀ համար ընդունելի կարգավիճակի համար, ՀՀ առաջին նախագահն ամբողջովին կատարել է. Վահրամ Աթանեսյան

Փետրվար 02,2022 23:44

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ -ԼՂՀ գաղտնի պայմանագրի բնօրինակն է՝ գրված Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքով։ Այս պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝ ապահովել ԼՂՀ անվտանգությունը, բացառել Լաչինի վերադարձն Ադրբեջանին, բանակցել ԼՂՀ համար ընդունելի կարգավիճակի համար, Հայաստանի առաջին նախագահն ամբողջովին կատարել է։

Հայաստանի հաջորդ որեւէ իշխանություն նոր՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդած, իրավիճակում ԼՂՀ հետ պայմանագիր ստորագրելու եւ նոր պարտավորություններ ստանձնելու քաջություն չի ունեցել։ Սա է պատմական անառարկելի ճշմարտությունը, որից որեւէ հեռուստամենախոսությամբ շյուղ անգամ չի պակասում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28