Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ թվում է՝ դրան էլ կհասնենք»․ Անդրանիկ Քոչարյանը՝ բանակի 30-ամյակի հետաձգված միջոցառման մասին

Փետրվար 03,2022 20:20

«Պարոն Սարգսյան, տեւական ժամանակ է՝ ՊՆ-ի կայքից բացակայում է «Արցախյան ազատամարտ» բաժինը։ Մի անգամ լրագրողների հարցմանն ի պատասխան պարզաբանել են, որ հարցը տեխնիկական է։ Բայց այսքան երկար ժամանա՞կ։ Սա մտահոգիչ է, խնդրում եմ՝ ուշադրության արժանացնել»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա  նիստում դիմելով ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նաեւ հետաքրքրվեց՝ բանակի 30-ամյակի հետաձգված տոնակատարությունն ի վերջը կայանալո՞ւ է։ Ուշագրավ է, որ Արման Սարգսյանը, հարցին պատասխանելու փոխարեն, ինչ-որ բան ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ինչից հետո հենց նա էլ պատասխանեց հարցին եւ նշեց՝ լավ կլիներ պետական մակարդակով մեծ միջոցառում անել․ «Ինձ թվում է՝ դրան էլ կհասնենք։ Այո, համավարակով էր պայմանավորված: 30-ամյակի հետ կապված այլ ձեւաչափերով եղանք զորամասերում, զինվորների կողքին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28