Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը բացահայտել է Գյումրու դեղատնից կատարված կողոպուտը․ կա ձերբակալված

Փետրվար 12,2022 20:54

Գյումրու Անի թաղամասի «Դիաֆարմ» դեղատնից  փետրվարի 6-ին կատարված կողոպուտը բացահայտվել է։ Ձերբակալվել է 1994 թվականին ծնված Ա․ Ս․-ն, որը խոստովանել է՝ կողոպուտի հեղինակը ինքն է։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի «Մուշ» բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայակիցները վերոնշյալ հանցագործությունը կատարելու վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ փետրվարի 11-ին, ժամը 18․35-ի սահմաններում Գյումրու Վազգեն Սարգսյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում բերման են ենթարկել նրան։

Վերջինս ներկայացվել է նախաքննական մարմնին, ձերբակալվել է ու տվել խոստովանական ցուցմունք։

Գողոնը առգրավվել է, նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ 28-ամյա երիտասարդը չի աշխատում։

Նկատենք, որ բացահայտվել է հենց այն հանցագործությունը, որի մասին օրեր առաջ ֆեյսբուքյան գրառում էին կատարել՝ նշելով, որ օրը ցերեկով Գյումրիում դեղատուն են թալանում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28