Լրահոս
Օրվա լրահոսը

Ձիթհանքովում սննդից ընտանիք է թունավորվել․ նրանց մեջ կան 3 երեխաներ

Փետրվար 12,2022 23:47

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ սննդային թունավորում ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում բնակվող Գալստյանների ընտանիքի 5 անդամներին, որոնցից երեքն անչափահաս են՝ մեկը 5 տարեկան է, մյուսները՝ 2-րդ և 3-րդ դասարանի աշակերտներ են։ Մեծահասակները 69 և 33 տարեկան կանայք են։

Նրանք Անիի ոստիկանությունից մեկնած օպերատիվ խմբին հայտնել են, որ փետրվարի 10-ին ժամը 20.30-ի սահմաններում տանը կերել են ձուկ և հնարավոր է՝ դրանից են թունավորվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ նրանց մոտ սուր թունավարակ է, ստանում են բուժում, վիճակներն այժմ գնահատվում է բավարար, պատրաստվում են հիվանդանոցից դուրս գրել նրանց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28