Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ոստիկանությունը ծեծի է ենթարկել պատերազմի զոհերի մայրերի ցույցը լուսաբանող լրագրողներին

Փետրվար 16,2022 17:20

Ադրբեջանի իշխանությունները պետք է քննեն այն պնդումները, որ ոստիկանությունը դաժան ծեծի է ենթարկել ձերբակալված երեք լրագրողների: Այս մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) հայտարարության մեջ:

Առավոտյան Բաքվի ոստիկանությունը ձերբակալել է Azadliq կայքի լրագրող Ֆաթիմա Մյովլամիլին, Azel.tv կայքի լրագրող Սևինջ Սադիգովային, Kanal1 յութուբյան ալիքի գլխավոր խմբագիր Թեյմուր Քարիմովին: Նշվում է, որ նրանք լուսաբանում էին Արցախյան պատերազմում զոհված զինվորների մայրերի ցույցը, որոնք երթով շարժվում էին նախագահի նստավայր:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է լիարժեք քննեն լրագրողներ Ֆաթիմա Մյովլամլիի, Սևինջ Սադիգովայի և Թեյմուր Քարիմովի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումները և արժանահավատ քայլեր ձեռնարկեն՝ ապահովելու, որ նման միջադեպեր չկրկնվեն,- ասել է Կոմիտեի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գուլնոզա Սայիդը:- Կառավարամետ և քննադատական տրամադրված լրատվամիջոցների լրագրողները նույնպես պետք է ազատ լինեն լուսաբանելու ցույցերը՝ առանց կամայական ձերբակալության կամ ոստիկանական դաժանությունների ենթարկվելու վախի»:

Քարիմովը CPJ-ին պատմել է, որ ոստիկաններն իր ձեռքերից ու ոտքերից քաշքշելով՝ նստեցրել են ոստիկանական մեքենան: Մյովլամլիին և Սադիգովային ոստիկանները հարվածներ են հասցրել նախքան ոստիկանական բաժանմունք հասցնելը: Նրանց ասել են, որ իրավունք չունեն հատուկ պաշտպանվող շենքը նկարահանել, չնայած որ ցույցը տեղի էր ունենում նախագահական նստավայրից մի քանի փողոց այն կողմ:

Լրագրողներն իրավապաշտպաններին պատմել են, որ ոստիկանները պահանջել են ջնջել նկարահանվածը, հարվածներ են հասցրել իրենց որովայնին և ոտքերին, վիրավորել են:

CPJ-ը իրավիճակի վերաբերյալ մեկնաբանության խնդրանքով դիմել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը, բայց պատասխան չի ստացել:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28