Այսօր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստին հրավիրված էին զոհված, անհետ կորած զինվորների ծնողներ, իրենց կողմից պատվիրակված անձինք, փորձագետներ ու պատգամավորներ:

Երբ լրագրողները փոխանցեցին, որ ընդդիմությունը չի մասնակցում նիստերին, որովhետեւ ասում է՝ պատերազմը սանձազերծվել է այս իշխանությունների օրոք, ինչպե՞ս կարող են իրենք քննել դա օբյեկտիվորեն, բացի այդ, Մովսես Հակոբյանը հայտարարում է, որ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին՝ Սամվել Բաբայանն ասաց. «Իրենցից ոչ մեկը ընդդիմություն չեն. մեկը գործող իշխանություն է, մեկը՝ դրանից 4 ամիս առաջ իշխանություն է: Դրանք չեն կոչվում ընդդիմություն: Հանձնաժողովը երբ կհրավիրի այդ խոսողներին, այ նրանք, որոնք գեներալի ուսադիրներ ունեն, որ գան, դուք տեսնելու եք, որ իրենք ընդդիմություն չեն, իրենք մասնակից են: Ուզում եմ շեշտը ճիշտ դնեք: Այդ գեներալներից մեկը չկա, որ չի եղել ռազմի դաշտում այս պատերազմի ընթացքում, այնպես որ հանգիստ եղեք, ընդդիմությունը մենք ենք, իրենք չեն»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ Սամվել Բաբայանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, մանրամասները՝ քիչ հետո:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































