Այս ամսվա սկզբին Կենդանաբանական այգու մի քանի կենդանիների ազատավանդակից Ոստիկանության կողմից առգրավված կարմիր հաբերը, փորձաքննության արդյունքներով, թույն են եղել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց այգու իրավաբան Քրիստինե Ղասումյանը:
Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ավելին այս պահին կոմիտեից մեզ չկարողացան հայտնել:
Մեր տեղեկություններով, սակայն, այս պահին քրեական գործի շրջանակներում այգու իրավաբանը հարցաքննվում է : Հենց նա է առաջինն ահազանգել Ոստիկանություն կենդանիների ազատավանդակում կասկածելի հաբերի համար:

Կարդացեք նաև
Ավելի վաղ այգու իրավաբանը մեզ հայտնել էր, որ նման հաբեր այգու բալանսում չունեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































Սա չպետք է անցնի գնա։ Պետք է պատժվեն մեղավորները իսկ եթե ծածկադմփոց լինի պետք է զրկել Հայաստանին կենդանաբանական այգի ունենալու իրավունքից։ Մեղկ են կենդանիները ավելի վատ կենդանիների ձեռքում