Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային կառույցներին իշխանությունը մոլորեցնում է եւ սխալ տեղեկատվություն տալիս»․ ԱԺ փոխնախագահ

Փետրվար 23,2022 15:49

«Երեկ երեկոյան հանդիպում ենք ունեցել Եվրամիության պատվիրակության հետ, մանրամասն քննարկել ՀՀ անվտանգային հարցերը, ներքաղաքական իրավիճակը»,-խորհրդարանում լրագրողներին այսօր հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ուղիղ եւ հստակ ասել ենք ժողովրդավարական հետընթացի մասին։ Տպավորություն ունեմ, որ միջազգային կառույցներին իշխանությունը մոլորեցնում է եւ սխալ տեղեկատվություն տալիս իրական գործընթացների մասին։ Նույնը եւ իրենց տիրապետության տակ գտնվող քաղհասարակությունը»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ կոնկրետ դեպքերով են իրավիճակը նկարագրել եվրոպացի գործընկերների համար․ «Մենք կարեւորում ենք ժողովրդավարական գործընթացները, բայց այսօր կատարվողը կապ չունի դրանց հետ։ Իշխանությունը գնում է բռնապետության ճանապարհով։ Մեր պարտքն է սա ներկայացնել»։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչման համատեքստում ՀՀ իշխանության անելիքներին, Իշխան Սաղաթելյանը կարծիք հայտնեց, որ Արցախի ճանաչումն իշխանության օրակարգից դուրս է մղված։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28