Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին ՔՊ-ական պատգամավորի մասին «ծանր վիրավորանք պարունակող» գրառումներ է արել

Փետրվար 28,2022 19:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորներից մեկի հասցեին սոցցանցում արած գրառումների հետքերով ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, որ փետրվարի 22-ին Երեւանի բնակիչ Լ. Հ․-ն «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում ծանր վիրավորանք պարունակող հրապարակումներ է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ։ Գրառումների հեղինակն օրեր անց ներկայացել է ոստիկանություն եւ տվել բացատրություն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել