Ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա մարտի 3-ին: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա համոզմունք է հայտնել, որ այնուամենայնիվ, Ուկրաինայի հարցով որոշում կկայացվի:
«Իհարկե, լուծում կգտնվի, ես չեմ կասկածում: Մեզ համար ընդունելի նվազագույն պայմանները լավ հայտնի են: Դրանք քննարկվում են, այդ թվում ուկրաինական կողմի հետ բանակցություններում, ինչպես որ եղավ Գոմելում և ինչպես որ կլինի այսօր»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ կասկած չունի, որ ուկրաինական պատվիրակությունը բանակցություններում որոշակի ազդակներ է ստանում Վաշինգտոնից: «Նորից ուկրաինական թիմը ինչ-որ պատճառներ է գտել՝ բանակցությունները տեղափոխելու համար: Նրանք թերևս որոշակի ցուցումներ են ստանում Վաշինգտոնից, կասկած չունեմ: Այդ երկիրն ընդհանրապես ինքնուրույնությունից զուրկ է»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Ավելի վաղ բելառուսական կողմը հայտնել էր, որ Ուկրաինայի պատվիրակությունն արդեն ժամանել է Լեհաստան, բայց հրաժարվում է բանակցությունների համար որպես վայր ընդունել Բելովեժյան թավուտը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































