Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԵՄ-ը էլ չի տա խոստացած 2,6 մլրդ եվրոն, ՀՀ-ն դադարեցրել է պարտականությունների կատարումը․ Անդրիաս Ղուկասյան. «Ա1+»

Մարտ 03,2022 23:50

«Ռուսաստանի առաջ կա կապիտուլիացիայի երեք տարբերակ․ միջուկային զենքը կրճատել բանակցային ճանապարհով, ներքին տապալման՝ իշխանափոխության արդյունքում գալ այդ ճգնաժամին։ Եվ պատերազմի արդյունքում կապիտուլիացիա, երբ ՆԱՏՕ-ն պարզապես կոչնչացնի այդ զենքը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին։

Վերջինս հավանական է համարում միջուկային պատերազմը և գտնում է, որ վարակիչ ռադիոակտիվ նյութերը օդի հետ միասին կարող են հասնել տարածաշրջան ու վնաս պատճառել Հայաստանին։ Ասում է՝ ՀՀ կառավարությունը պետք է պաշտպանվելու սցենարներ մշակի։

Ա․Ղուկասյանը նաև ասում է, որ ՀՀ կառավարությունը պետք է սկսի ավելացնել պարենային պաշարները, քանի որ առաջիկայում մենք ունենալու ենք փախստականների և մեր հայրենակիցների վերադարձի հոսք թե Ուկրաինայից, թե ՌԴ-ից․ «Ունենալու ենք պարենային խնդիրներ, ֆինանսական խնդիրներ։ Պիտի հասկանանք, որ մենք Արևմուտքի բարեկամ պետությունը չենք, և այս դրության մեջ մեզ ոչ ոք հումանիտար օգնություն չի ցուցաբերի։ Մենք պետք է հարցը լուծենք սեփական հնարավորություններով»։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի վրա ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությանը, ասում է՝ ՌԴ-ի թուլացումը կբերի Արցախից ռուսական ուժերի դուրս բերմանը, փոխարենը միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը։

«Այդպես էր պատկերացնում Մինսկի խումբը։ Եթե ՌԴ-ն թուլանա, ապա կլինի վերադարձ Մինսկի խմբի պլանավորած գործողություններին։ Հաճելի՞ է դա Իլհամ Ալիևին, իհարկե՝ ոչ, քանի որ պետք է վերադարձնեն Շուշին և Հադրութը»,- ասում է նա՝ հավելելով, թե Հայաստանի համար ավարտվում է ՌԴ-ի դոմինանտ լինելու էպոխան։

Ա․Ղուկասյանը նաև համոզված է, որ Եվրամիությունը չի տա խոստացած 2,6 մլրդ եվրոն, քանի որ մենք ենք դրանից հրաժարվել։ Ասում է, վերջին ամիսներին Հայաստանը գրեթե դադարեցրել էր Արևելյան գործընկերության շրջանակներում անհրաժեշտ քայլերը՝ օրենքների ընդունումը, համապատասխան հանձնաժողովների ստեղծումը։ «Իսկ դրամաշնորհները տրվում էին բարեփոխումներ իրականացնելու դիմաց։ Պայմանագրով նախատեսված որևէ բարեփոխում չի արվել։ Միտումնավոր, որովհետև մենք ՌԴ-ի դաշնակիցն ենք»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝   տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031