Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրղըզստանում ձերբակալել են Հրանտ Դինքի սպանության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացու. «Ազատություն» ռ/կ

Մարտ 04,2022 22:30

Ղրղըզստանի իրավապահները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, ով կասկածվում է 2007 թվականին «Ակոս» երկլեզու հայերեն-թուրքերեն պարբերականի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հետ առնչություն ունենալու համար:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, կասկածյալի անունն Ահմեդ Իսքանդեր է: Նա ձերբակալվել է փետրվարի 26-ին, ղրղըզ ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են կեղծ անձնագիր և կեղծ վարորդական իրավունք:

Այդ անձը մի շարք հանցագործությունների, այդ թվում` Դինքի սպանության գործով Թուրքիայում հետախուզման մեջ է:

Ղրղըզստանում կասկածյալը մեղադրվում է կեղծ փաստաթղթերով սահմանը հատելու համար և դատապարտվել է երկու ամսվա նախնական կալանքի:

53-ամյա Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում 2007 թվականի հունվարի 19-ին՝ «Ակոսի» խմբագրատան մոտակայքում:

Դինքն առաջ է տարել հայերի և թուրքերի հաշտության գաղափարը և միաժամանակ բազմաթիվ առիթներով «ցեղասպանություն» է անվանել Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները:

Դինքի սպանությունը բողոքի աննախադեպ հզոր ալիք է բարձրացրել Թուրքիայում ու մասնավորապես այդ երկրի ամենախոշոր քաղաք Ստամբուլում:

Դինքի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել տասնյակ մարդկանց: Երեք նախկին բարձրաստիճան ոստիկաններ ծմահ ազատազրկման են դատապարտվել:

Դինքի սպանությունն իրագործած ծայրահեղ ազգայնական Օգյուն Սամաստը, ով հանցագործության օրվա դրությամբ 17 տարեկան էր, 2012 թվականին դատապարտվել է 23 տարվա ազատազրկման:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031