Այսօր Վեդիի քաղաքային ամֆիթատրոնում, որտեղ տեղի էր ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վեդիի համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանի քարոզարշավը, մի քանի քաղաքացիների միջեւ ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին ոստիկանները:
Քարոզարշավին ներկա ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասաց, որ մյուս թիմից ինչ-որ մարդիկ պատվերներ են կատարում եւ սադրանքներ են հրահրում. «30 տարի լափել են եւ այդ խուժանությունները հիմա փորձում են շարունակել: Ուզում եմ ասել, որ վեդեցիներն իրենց համար անձնական օգտագործման, հարստացման մատերիալ չեն, եւ վստահ եմ, որ վեդեցիները կիրակի օրը մերժելու են ոչ մարդկային այս տեսակին, եւ սրանք պետք է իրենց տեղը գտնեն եւ նրանք պետք է իրենց արժանի պատասխանատվությունը կրեն: Այս սադրանքն առաջին անգամ չի: Մենք մեր ընկերներին, մեր գործընկերներին ու մեր կողմնակիցներին հորդորել, խնդրել ու պահանջել ենք, որ չտրվեն այդ սադրանքներին: Բայց նրանք այս քանի օր է այդ սադրանքները շարունակում են»։

Կարդացեք նաև

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ



















































