Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն վարչապետը մեր ձեռքերը կկտրի եւ չի թողնի, որ մենք երկարացնենք. Գարիկ Սարգսյան

Մարտ 25,2022 18:05

«Պարոն վարչապետը մեր ձեռքերը կկտրի եւ չի թողնի, որ մենք երկարացնենք: Եվ, հետո մենք չունենք այն դաստիարակությունը, մեր ծնողներից չենք ժառանգել այդ արյունը, որ թույլ տանք նման կերպ վարվեն ձեզ հետ: Դա շանտղություն է։ Կներեք, բայց դա շանտղություն է»,-այսօր Վեդիի ամֆիթատրոնում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վեդիի համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը:

Նա անդրադարձավ նախկիններին, նրանց թույլ տված անհասկանալի ծախսերին ու ճոխություններին, խոստացավ ընտրվելու դեպքում Վեդին շենացնել:

Նշենք, որ այսօր քարոզարշավի վերջին օրն է: Վեդիի համայնքապետի ընտրությունները տեղի կունենան կիրակի օրը՝ մարտի 27-ին:

Այս համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երկու ուժ՝ ՔՊ-ն ու «Իմ հզոր համայնք»-ը։

Քարոզարշավին մասնակցում էին նաեւ ՔՊ-ական պատգամավորներ: Ռուստամ Բաքոյանն իր ելույթում նշեց, որ 2018 թվականից հետո ամենակարեւոր բանը, որ տեղի է ունեցել, վախի մթնոլորտը հաղթահարելն էր. «Ժողովուրդը ձեզ մերժել է, չի ուզում ձեզ տեսնել, մերժել է վատ բարքերը։ Ժողովուրդը նոր բան է ուզում, մեզնից նոր բաներ է պահանջում: Նոր բարձունքներ է պահանջում եւ մենք պատրաստ ենք այդ բեռը մեզ վրա վերցնել եւ առաջ գնալ: Մեր բյուջեն որ կա, այն պետք է ծառայի մեր ժողովրդին: Բյուջե կա, որը կարող է մեր քաղաքների եւ մեր համայնքների համար ծառայել: Մենք եկել ենք, ոչ թե իշխելու մեր ժողովրդին, այլ եկել ենք ծառայելու»:

Ռուստամ Բաքոյանը նաեւ նշեց, որ Գարիկ Սարգսյանը համարձակ քայլերի է գնացել իր պաշտոնավարման ընթացքում, երբ եղել է Արարատի մարզպետ. «Մարզի բժշկական հաստատությունների կոռուպցիոներ տնօրեններից, բացի այդ՝ Նոր Կյանքում 17 ամիս համայնքապետ եղած ժամանակ արել է այնքան աշխատանքներ, որքան չեն արվել նախորդ 17 տարիների ընթացքում»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031