Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Այս պահին Հայաստանն Արեւմուտքին չի հետաքրքրում». Գարիկ Քեռյան

Մարտ 29,2022 16:24

«Կան փորձագետներ, որոնք պնդում են, որ ՌԴ-ից պոկվելով՝ Հայաստանը կստանա Արեւմուտքի հովանավորությունն ու աջակցությունը: Սա սին թեզ է, որովհետեւ խնդիրները պատկերացնող յուրաքանչյուր անձ կհասկանա, որ այս պահին Հայաստանն Արեւմուտքին չի հետաքրքրում»,- այսօր «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության կազմակերպած կլոր սեղան-քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Քաղաքագետը կարծում է, որ ուկրաինական իրադարձությունները կարող են գեներացնել ռազմական բախումներ Արցախում եւ այդ վտանգը գնալով ավելի է մեծանում: Խնդիրը քաղաքագետը համարում է այն, որ որքան էլ մեզ համար ցավալի է, բայց թուրքական դիվանագիտությունը կարողացավ հերթական անգամ խաբել ՌԴ քաղաքական էլիտային եւ առկա փոփոխություններն էականորեն խարխլել են Հարավային Կովկասի անվտանգային համակարգը. «Հայաստանը գրեթե անպաշտպան վիճակում է պատերազմից հետո, այնպես որ բացառված չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը դա օգտագործի մեր դեմ»:

Ստեղծված իրավիճակում, այնուհանդերձ, իբրեւ լուծում քաղաքագետն առաջարկում է՝ զարգացնել եւ պահպանել մեր ռազմավարական դաշնակցությունը ՌԴ-ի հետ, բայց զգույշ լինել գնահատականներում, քանի որ Արեւմուտքը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ՌԴ դաշնակից երկրների նկատմամբ, իսկ դա կարող է թուլացնել Հայաստանի ներուժը: Քաղաքագետը ՀՀ իշխանությանը հորդորում է «գրագետ արտաքին քաղաքական կուրս» վարել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031