Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգելանի շրջանում օդանավակայանը շահագործման կհանձնվի 2022թ, իսկ Լաչինի շրջանում՝ 2024թ.:
«Զանգելանի միջազգային օդանավակայանի բացումը նախատեսված է 2022թ.: Լաչինի օդանավակայանից բացմանը մենք սպասում ենք 2024թ., քանի որ այնտեղ զգալի աշխատանքներ պետք է տարվեն, հատկապես հողային»,- ասել է Ալիևը՝ տարվա առաջին եռամսյակի ամփոփիչ խորհրդակցությանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ