Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Գյումրու տարեցների խնամքի կենտրոնում իրականացված և դեռևս շարունակվող վերանորոգման ու կահավորման աշխատանքներին: Վարչապետին այցի ընթացքում ուղեկցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնով` զրուցել նաև այստեղ բնակվող տարեցների հետ, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին իրենց խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և լուծումներ գտնելու համար:








Կառավարության ղեկավարին նաև ներկայացվել է, որ ՀԿԽԸ պարտավորվել է մինչև 2022թ. ավարտը վերանորոգել և կահավորել հինգ մասնաշենքերից երեքը: Մատուցվող ծառայությունների որակի և կեցության պայմանների բարելավման նպատակով նախատեսված է իրականացել առնվազն 163 մլն դրամի ներդրում: Պայմանագրի համաձայն՝ կազմակերպությունը պետական բյուջեից տարեկան ստանում է շուրջ 250 մլն դրամ՝ 160 շահառուի շուրջօրյա խնամքն իրականացնելու նպատակով։ Այս պահին շահառուների փաստացի թվաքանակը 143 է։
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետի աշխատակազմ


















































