Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լուրջ մարդ պետք է լիներ, ոչ թե «Իմ քայլի» գործավարուհին․ Երեւանը «փրկված է», Վաքոյի նման ավագանու անդամ ունի»․ Անի Խաչատրյան

Ապրիլ 19,2022 21:50

Երեւանի ավագանու «Իմ քալը» խմբակցության երկու (լիազորությունները վաղաժամ դադարեցվել է) անդամների մանդատն, ըստ ընտրական ցուցակի հերթականության փոխանցվել է հերթական հաջորդ համարներին՝ Էդգար Զաքարյանին եւ Վարսենիկ Ուզունյանին։ Այս մասին այսօր ավագանու նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանն այս առնչությամբ արձագանքեց․«Չեմ խոսի այն մասին, թե ինչքան եք իջեցնում, ստորացնում ավագանու համակարգը, անլրջացնում ավագանու դերը։ Չափազանց մեծ ամոթ եմ զգում այս դահլիճում արդեն իսկ նստելուց։ Միայն կասեմ՝ շնորհավորում եմ երեւանցուն, երեւանցիներին։ Պարոն քաղաքապետ, դուք, մենք, բոլորս կարող ենք մեր «վեշմեշոկը» հավաքել ու գնալ տուն, որովհետեւ Երեւանն այլեւս փրկված է, Երեւանն ունի Վաքոյի նման ավագանու անդամ»։

Քաղաքապետը դիմելով Խաչատրյանին, ասաց՝ խնդրում եմ վիրավորանքներ չանեք, հեգնանքով եք խոսում․«Առաջարկում եմ հարգալից եւ հանդուրժող լինել միմյանց նկատմամբ»։

«Որքան դուք եք հանդուրժող եւ հարգալից ավագանու համակարգի հանդեպ, այնքան ես եմ հանդուրժող եւ հարգալից»։

Անի Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչո՞ւ ավագանու նոր անդամի մասին այդպես արտահայտվեց։ Խաչատրյանը վստահեցրեց՝ որեւէ հեգնանք չկար իր խոսքում․«Պարզապես սա առիթ է, որպեսզի ՔՊ-ն ցուցակները կազմելիս ուշադիր լինի եւ ցուցակի վերջին թեկնածուներին էլ բծախնդրորեն ընտրի։ Քաղաքացիական պայմանագրի վերջին համարն է։ Ե՛ւ ԱԺ-ն, ե՛ւ ավագանին ինձ համար շատ կարեւոր ինստիտուտներ են, ուստի, կարծում եմ  ավելի լուրջ մարդ պետք է լիներ, ոչ թե ավագանու «Իմ քայլը» խմբակցության գործավարուհին»։

Վարսենիկ Ուզունյանը ֆեյսբուքի իր օգտահաշվում ներկայանում է նաեւ Վաքո անունով, նա ՔՊ առաջին դեմքերի հետ լուսանկարներ է հրապարակել, նա նաեւ նշել է, որ աշխատել է Ջրային կոմիտեում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930