Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության կայքում լուրը խմբագրվել է, ու նշվել, թե համաձայնությունը կապված է «Լեռնային Ղարաբաղի անվտանգության» հետ». Գեղամ Մանուկյան

Ապրիլ 20,2022 17:32 Share

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանի հերթական խայտառակությունն ու սուտն արդեն Մոսկվայում

Այսօր կեսօրից պաշտոնական եւ ոչ պաշտոնական լրահոսերում շրջում էր վերնագիր, թե Փաշինյանը Պուտինի հետ համաձայնության է եկել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Պարզվում է Փաշինյանը հերթական անգամ խաբում է, խաբել է Հայաստանի հասարակությանն ու անգամ ՌԴ Պետական Դումայի նախագահ Վոլոդինին, որի հետ հանդիպմանն էլ իբր այդ մասին Նիկոլը հայտարարել է։

Լուրը տարածել է Հայաստանի կառավարությունը, ժամը 14։19-ին լրատվամիջոցներին ուղարկված հաղորդագրություններում նշված է (ուղղակի մեջբերում հաղորդագրությունից, որը պահպանված է) «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ: Իբր Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Փաշինյան-Պուտին վերջնական համաձայնության կայացման առիթով ադրբեջանցիները սկսեցին աղմուկ բարձրացնել, որից հետո, ամենայն հավանականությամբ Կրեմլից ստացված զանգից հետո արդեն ՀՀ կառավարության կայքում լուրը խմբագրվել է, ու նշվել, թե համաձայնությունը կապված է «Լեռնային Ղարաբաղի անվտանգության» հետ։

Մեկը, որն արդեն մեկ տարուց ավել մամուլի քարտուղար չունի, ամեն վայրկյան, անգամ միջազգային հարթակներում է ստում այլեւս անվերադարձ մեր երկրի ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930