Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանի ցույցի ծանուցման ժամկետն անցել է. փոխոստիկանապետ Ֆիդանյան

Ապրիլ 22,2022 18:00

ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ոստիկանությունը թույլ չի տալիս Ազատության հրապարակում վրաններ տեղադրել, ասաց. «Խնդիրը բացառապես իրավական է: Մենք ունենք հավաքների անցկացման վերաբերյալ համապատասխան իրավակարգավորումներ, դրա վերաբերյալ օրենք եւ առաջնորդվում ենք տվյալ օրենքի դրույթներով»:

Ըստ փոխոստիկանապետի, հավաքներ անցկացնելու վերաբերյալ պետք է լինեն համապատասխան ծանուցումներ, որոնց ընդունման դեպքում միայն հնարավոր կլինի տեխնիկական կամ այլ բնույթի սարքավորումներ տեղադրել»:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը Ազատության հրապարակում նստացույց ու հացադուլ սկսած ընդդիմադիրներին՝ մասնավորապես «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանին եւ 44-օրյա պատերազմի մասնակից երկու տղաներին թույլ չէր տվել վրան տեղադրել, որպեսզի պաշտպանվեն ցրտից ու արեւից:

Դիտարկմանը՝ դա ինքնաբուխ ցույց է, պարոն Ֆիդանյանն արձագանքեց՝ ինքնաբուխ ցույցերի դեպքում նաեւ օրենքների կամ տվյալ օրենքի կարգավորման առարկա է հանդիսանում. «Շտապ հավաքների դեպքում նաեւ պետք է տեղեկացնել դրա մասին եւս եւ շտապ ցույց հասկացությունն իր մեջ ներառում է բացառապես 6 ժամյա գործունեություն: Մինչդեռ ոստիկանությունը շտապ ցույցի անցկացման վերաբերյալ ծանուցում ստացել է ամսի 19-ին եւ, բնականաբար, վեց ժամը չէր կարող տեւել մինչեւ այսօր»:

Հարցին՝ 2018 թվականին տեղադրվում էին վրաններ, արդյոք դրանց վերաբերյալ կայի՞ն ծանուցումներ, Արա Ֆիդանյանը պատասխանեց՝ չեմ կարող ասել 2018 թվականին կամ դրանից առաջ, հետո ծանուցումներ եղել թե չեն եղել. «Ես կարող եմ պատասխանել այս պահի դրությամբ ծանուցումների հետ կապված հարցին»:

Փոխոստիկանապետից նաեւ հետաքրքրվեցին՝ Արթուր Վանեցյանի ցույցի մասին ծանուցում եղե՞լ է: Ի պատասխան ասաց, որ ամսի 17-ին մեկ ծանուցում հրատապով ստացել են. «Ինչպես նշեցի՝ տվյալ իրավակարգավորումները, հավաքների անցկացման վերաբերյալ օրենքի համաձայն, շտապ դեպքում կարող է տեւել 6 ժամ: Ամսի 17-ին ծանուցված հավաքը, բնականաբար, 6 ժամ չի կարող տեւել»:

Հարցին, այսինքն՝ Արթուր Վանեցյանի ցույց օրինակա՞ն չէ, հնարավո՞ր է՝ ոստիկանները ցրեն այն, Արա Ֆիդանյանն ասաց՝ հետեւությունները դուք արեք. «Տվյալ պարագայում մենք առաջնորդվում ենք, որ լրացուցիչ այլ միջոցներ չտեղադրվեն եւ փորձում ենք զերծ մնալ ավելորդ լարվածություն ստեղծելուց»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930