Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում եւս այրել են Թուրքիայի դրոշը

Ապրիլ 25,2022 12:16

Երեկ՝ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին, ուշ երեկոյան Գյումրու մի խումբ ակտիվ մտավորականներ քայլերթով Գյումրու ծայրամասային Անի թաղամասից հասել են քաղաքի կենտրոն։ Նրանք Անի թաղամասում գտնվող Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց այրել են Թուրքիայի դրոշը։

Քայլերթը թեև կազմակերպել է ՀՅԴ-ն, սակայն մասնակցել են ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերն ու մեծ թվով մտավորականներ՝ ֆերմերներ, գրողների միության ներկայացուցիչներ։
Մասնակիցներից մեկը՝ ֆերմեր Գևորգ Ավագյանն ասաց․ «Մենք չենք կարող թուրքի հետ բարեկամություն անել, մենք չենք կարողանա մոռանալ ցեղասպանված ժողովրդի անցյալը, եթե մարդիկ կան, որոնք խաղաղության քարոզ են անում, թող այդ կեղծ օրակարգը մոռանան, բացառվում է խաղաղություն՝ մեզ ստորացնելու ճանապարհով։  Ինչպե՞ս կարող են խաղաղություն քարոզել նման պայմաններում ու ասեն՝ մեր եղբայրներն են, մեզ համար դա անընդունելի է։ Թուրքիան, Ադրբեջանը մեր դարավոր թշնամիներն են։

Ասեմ նաև, որ ես ու իմ թիմի անդամները կուսակցականներ չենք, ֆերմերներ ենք, որոնք հզոր հայրենիք են երազում, այնպիսի երկիր, որն ապահով է, կայուն է, չես վախենա ներդրում անելուց ու առհասարակ ոչնչից չես վախենա։ Եթե չեն կարող երկիրը կայուն պահել, օր առաջ պիտի հեռանան՝ հին լինեն, թե նոր»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930