Քիչ առաջ կարմիր բերետավորները բիրտ և անհամաչափ ուժ կիրառեցին կառավարության շենքի մոտ ցույց անել պատրաստվող ՀՀԿ-ական երիտասարդների նկատմամբ։
Երիտասարդները կառավարության շենքի հետնամասից՝ Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակից քայլում էին դեպի կառավարության շենք։

Republican Party of Armenia organized a protest car march demanding the resignation of the RA acting Prime Minister Nikol Pashinyan

Նրանք ցանկանում էին կառավարության շենքի մոտ տեղադրել «ավարտական ալբոմ»՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարներով։
Կարդացեք նաև
Կառավարության շենք չհասած՝ ցուցարարների թիվը մի քանի անգամ գերազանցող ոստիկաններն անակնկալ կերպով բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին երիտասարդներին՝ տանելով ոստիկանության Շենգավիթ և Մալաթիա բաժանմունքներ։
Ավելի ուշ կառավարության մաքրուհիները կառավարության շենքի մոտից տարան երիտասարդների՝ Նիկոլ Փաշինյանի համար նախատեսված «նվերը»։
Մաքրուհիների հետևից մի քաղաքացի բղավում էր. «Տարեք, փոխանցեք հասցեատիրոջը»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ