Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուկրաինայում ապրող շատ եզդիներ վերադառնում են ՀՀ, բայց չեն ստանում քաղաքացիություն»․ Ռուստամ Բաքոյան

Մայիս 03,2022 11:14

«ՀՀ վերադարձած հայերն ավելի հեշտացված կերպով են ստանում քաղաքացիություն։ Եզդիները, որոնք ԽՍՀՄ անձնագիր են ունեցել եւ դրանից հետո ստացել նաեւ այլ երկրի քաղաքացիություն, վերադառնում են ՀՀ եւ չեն ստանում ՀՀ քաղաքացիուություն։ Հնարավոր լուծում կա՞»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ «Ուկրաինայում ապրող շատ եզդիներ վերադառնում են ՀՀ, բայց չեն ստանում քաղաքացիություն եւ կանգնում են որոշ խնդիրների առաջ»,-հավելեց նա։

Հիշեցնենք՝ Ֆիդանյանը զեկուցում է կառավարության հեղինակած՝ «ՀՀ Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է կառավարությանը տալ լիազորություն՝ սահմանել ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը:

Փոխոստիկանապետը հարցին պատասխանեց․ «Այո, նման խնդիր առկա է։ Դիտարկում ենք հնարավոր տարբերակներ, որպեսզի քաղաքացիություն շնորհվի ավելի պարզեցված կարգով։ Դեռեւս չեմ կարող տրամադրել տեղեկություն, թե ինչ ընթացակարգով է դա հնարավոր, բայց որոշ տարբերակներ կան, որոնք քննարկվում են»։

Ռուստամ Բաքոյանն արձագանքեց․ «Որքանով որ հայերի համար է կարգը հեշտացված, այդքանով էլ եզդիների համար պետք է լինի։ ՀՀ-ում ծնված եւ արտերկիր տեղափոխված եզդիները, որոնք ցանկություն ունեն վերադառնալու ՀՀ ու քաղաքացիություն ձեռք բերելու, պետք է գործիքների կիրառման հնարավորություն ունենան, որպեսզի ստանան քաղաքացիություն»։

Հավելենք, որ ընդդիմադիր խմբակցություններից այսօր գրանցված պատգամավոր դեռեւս չկա, քվորումն ապահովվել է 64 ներկա պատգամավորներով․ դիմադրության շարժումը վաղ առավոտից Երեւանի փողոցներում շարունակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031