Փոխարժեքն էական ազդեցություն ունի արտահանման ծավալների վրա: Այսօր այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում: «Էկոնոմիկայի նախարարության հետազոտությունները ցույց են տալիս, որ փոխարժեքի 1 տոկոսով շեղումը մոտ 0,8 տոկոսով ազդում է արտահանման վրա: Դա նշանակում է, որ, եթե 10 տոկոսով արժեւորվում է դրամը, ապա մոտ 8 տոկոսով արտահանումը հենց միայն դրա պատճառով կնվազի»:
Նա գործարարներին խորհուրդ տվեց չկենտրոնանալ այս պահին եղած փոխարժեքի վրա եւ աշխատել իրենց տարեկան միջին փոխարժեքի հաշվարկով:
Նախարարն ասաց, որ մոտ օրերս արտահանողների եւ ներմուծողների համար լավ նորություն կլինի, որը կնպաստի արագ բեռնափոխադրմանը Վերին Լարսի եւ Վրաստանի միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































